ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ՝ ՖԼԵՇՄՈԲԻ ՈԳԻ
ԱՆՈՒՇ ԽՈՒԴՈՅԱՆ
Ֆլեշմոբ երևույթը վերջերս բավականին տարածված է դարձել: Այն թարգմանաբար նշանակում է «ակնթարթային ամբոխ»:
Երեկ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողական խորհուրդն ստեղծել էր յուրատեսակ պարային մթնոլորտ՝ հենց մայր բուհի բակում: Մտահղացումը
ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Ավդալյանինն ու
ընկերներինն էր: Այս ցնծությունն ափսոս է օտար տերմինով կոչել. ֆլեշմոբ գաղափարի իմաստը փոխելով՝ հայ երիտասարդը դուրս եկավ քառակուսիներից, կաղապարներից և այն ամենից, ինչը կարող էր մտածված շոու կոչվել: Ոչ թե ակնթարթային ամբոխը, այլ ընտրյալ անհատներ միավորվեցին հայ երգի ու պարի շուրջ` տոնելու «Հարսանիքը լեռներում»-ը, ապացուցելու, որ հայը արժանապատիվ նախնիների հետնորդն է…
Զինվորականի համազգեստով խրոխտ Բագրատը, «Կարին»-ի ազգային տղերքը, նազանի ու այլեւս ոչ փափկասուն աղջիկները, հայ երգն ու պարը, միասնությունը եւ բացարձակ հավասարությունն ապրեցրին մեզ:
Ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած հրաշալի միջոցառմանը ներկա էին նաեւ «Անիվ»-ականներն
ու «Անիվ»-ի նկարահանող խումբը:
«ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ
-Արդեն շուրջ 13 տարի «Ապրելու բանաձևը» եթերում է: Կպատմե՞ք` ինչպե՞ս առաջացավ հաղորդումը ստեղծելու գաղափարը:
-Անցյալ օրը մի պոռթկում ունեցա իմ ֆեյսբուքյան էջում այդ մասին գրելու. «Ապրելու Բանաձև» հաղորդաշարի կնքահայրն Արմեն Ամիրյանն է: 2002 թվականին նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց գրել Արցախյան ազատամարտի հերոսների մասին շարք: Ստանձնեցի պարտավորվածություն, որ մեկ առ մեկ կկարողանամ բոլորին անդրադառնալ: Ընդ որում՝ գրելն ինքնանպատակ չպիտի լիներ, քանի որ նրանք մեծ առաքելություն են իրականցրել: Մեր տղաները, մեր զավակները հայի տեսակի վրայից կարողացան վերացնել զոհի այն խարանը, որը կար 1960-ական թվականներից, երբ մենք բարձրաձայնում էինք մեր ցավի` Եղեռնի մասին: Այնժամ անվերջ լալիս էինք, անհասցե դժգոհություններ հայտնում: Բայց 20–րդ դարի վերջին մեր զավակները կարողացան վերացնել զոհի խարանը և կերտել հայոց պատմության ոսկեդարյա մի ժամանակաշրջան, երբ վերջապես ունեցանք հաղթանակ ու կարողացանք ապացուցել, որ հայը անհրաժեշտության դեպքում կարող է ցույց տալ իր բազկի ուժը:
-Արդյո՞ք դժվար չէ ամեն անգամ գրիչը սեփական արյան մեջ թաթախել ու վերհիշել, որ Ձեր որդին`Աշոտ Չախոյանը, զոհվել է Քարվաճառում, և արդյոք անվե՞րջ են այս հաղորդումները, շա՞տ է այն զինվորները, որոնց մասին պետք է խոսվի:
-Շատ տեղին հարց էր: Ես շատ եմ ուզում եմ, որ նկատի առնեք՝ ես չեմ գրում սոսկ զինվորի կենսագրություն. ես գրում եմ Հայոց պատմություն: Երբ դուք լսում եք զինվորի կենսագրությունները, տեսնում եք, որ յուրաքանչյուրի և՛ ծննդավայրն է նկարագրվում , և՛ պատմական հուշարձանները և՛ այն, թե ինչ նվիրում են ունեցել այդ տեղանքում ծնված տղաներն իրենց հողի և հայրենիք ասվածի հանդեպ: Սա պատմություն է` հայրենասիրության մի դաս: Այս հաղորդաշարով ոչ մեկը չի մոռացվել, և հավակնում եմ ոչ մեկին չմոռանալ, եթե Աստված ինձ տա այդքան կյանք:
-«Ապրելու բանաձև» հաղորդաշարի կարևորագույն հատվածները լույս են տեսնում նաև մատենաշարերի տեսքով: Ինչպե՞ս է առաջացել այդ գաղափարը, կտպագրվե՞ն, արդյոք, 8-րդ և 9-րդ հատորները:
-Գաղափարը կրկին Արմեն Ամիրյանինն էր. ասել էր, որ ակնարկները հետո կդառնան գրքեր: Գնահատելով դրանց արժեքը՝ առաջինը պետական պատվերով տպվեց, մյուսը՝ Տիգրան Թորոսյանի, հաջորդը՝ «Քաշաթաղի բազմանդամ ընտանիքների հիմնադրամի» հովանավորությամբ, եւ այդպես շարունակ: Հիմա 8-րդ հատորը տպագրվում է Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, իսկ 9-րդի համար կրկին շահել եմ նախագահի դրամաշնորհը: Իսկ մնացած հատորներն ինչ ճակատագրի կարժանան՝ արդեն կախված է, թե ռադիոլսողները և այս աշխատանքը գնահատողները որքան կաղոթեն իմ քաջառողջության համար (ծիծաղում է):
-Վերնագիրը տրվեց որդուս` Աշոտ Չախոյանի կյանքի օրինակով, որովհետև նրա ապրած կյանքի բանաձևը ինձ համար դարձավ առաջնորդող և ուղղորդող ուժ: Նա մարդու այն տեսակն էր, որն ապրում էր ինքնայրումով ու երբևէ նկատի չէր ունենում, թե ինչն է իրեն պիտանի և ինքն ինչով կարող է առաջ գնալ: Միշտ իր հետևից եկողներին էր տանում առաջ: Կարծում եմ՝ սա գտնված վերնագիր է, որի հեղինակային իրավունքը Աշոտ Չախոյանինն է :
-Տիկի՛ն Մարտիկյան, կցանկանայի՞ք, որ այս հաղորդումը լիներ նաև հեռուստաեթերում:
-Մեծագույն սիրով կանեի, և դա կլիներ շատ ուրույն, դա կլիներ էլեգիա, հայրենասիրություն, երգ, ապրելու մի բանաձև, և երեխաները ոչ թե կկառչեին հեռախոսներից, այլ կհիշեին, թե ինչ բան են Հայաստանն ու հայը:
-Ամփոփելով հարցազրույցը՝ անդրադառնանք հայ երիտասարդին. ինպե՞ս հասկանալ, վերլուծել, վերապրել և գտնել մեր ապրելու բանաձևը:
-Նախևառաջ հարկավոր է լսել «Ապրելու բանաձևը», կարդալ մատենաշարերը և առանձնակի ուշադրություն դարձնել պատմականության, ասված խոսքի գեղարվեստականության վրա, որովհետև գրելիս ինքնաբերաբար գտնում եմ բառեր, որ կա՛մ տրվում են ի վերուստ, կա՛մ էլ դրանք ունեցել եմ իմ ներսում: Օրինակ՝ վերջին ժամանակներում պահի ազդեցությամբ ծնվեց ու գրվեց «փառապսակ» բառը: Այն այժմ դարձել է սեփական, և ես շնորհակալ եմ Աստծուց, որ տալիս է հնարավորություն՝ գտնելու բառեր, որոնք կդառնան կիրառելի: Ուզում եմ՝ այդ գրքերը կարդաք ոչ թե որ լաց լինեք հերոսների չգոյության համար, այլ որ մշտապես հիշեք՝ այն կենսահոսանքը, որ նրանք թողել են հայրենի հողում, մշտապես գոյություն ունի: Եթե անգամ դուք հեռանաք հայրենիքից, նա ձեզ հեռվից կանչելու է, որովհետև արյունը կանչ ունի և հողը կանչ ունի: Եթե նրանք մեր հողում են ամփոփված, ապա նրանք կանչելու են մեզ մշտապես:
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԱԶԴԱՆՇԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՈՒԹԵՐՈՎ

Ճանապարհատրասնպորտային
պատահարները մտահոգիչ են ամենուր: Կյանքերի այս
արհեստական կրճատման դեմ պայքար է նախաձեռնել Եվրախորհրդարանը: Քննարկման փուլում մեքենաները նոր ազդանշանային համակարգով վերազինելու օրինագիծն է:
// Միայն Եվրամիության սահմաններում
անցած տարի մահացել է 25 700 ուղեւոր //:
Համակարգը կոչվում է “eCall”: Այն կարող է տեղադրվել մարդատար եւ թեթեւ բեռնատար
ավտոմեքենաների վրա: Երբ վերջիններս վթարվեն, անվտանգության բարձիկների բացվելուն
պես համակարգը համապատասխան ծառայություններին կհաղորդի պատահարի մասին: Այն կարող
է նշել դեպքի տեղը, մեքենայի տեսակը եւ նույնիսկ ուղեւորների թիվը:
// “ECall” համակարգն ակտիվանում է միայն ծանր պատահարների ժամանակ: Այն
կտեղադրվի 2018 թվականի մարտի 31-ից հետո
թողարկված մեքենաների վրա //:
Նոր ազդանշանային համակարգով մեքենաների գինը, ինչպես վստահեցրել են օրինագծի հեղինակները, էական փոփոխություն չի ունենա: Այն կարող է ավելանալ ամենաշատը 100 ԱՄՆ դոլարով:
Ի դեպ, “eCall”-ի շնորհիվ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների 10%-անոց նվազում կարձանագրվի, ինչը ուղիղ համեմատական է 2500 մարդկային կյանքի:
ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆԸ ՆԵՐԿԱ
Թեպետ սպասվում էր անձրեւոտ եղանակ, բայց այն բարի գտնվեց ներկաների նկատմամբ: Վերջիններիս, չնայած, բաժանվեցին անձրեւանոցներ:
Սուրբ Էջմիածնում էին բազում հայաստանցիներ, սփյուռքից ժամանած հայեր ու, իհարկե, օտարազգի ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիներ: Հոգեւոր առաջնորդի իրենց խոսքով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նրանց ելույթը, ի դեպ, բրոշյուրների տեսքով բաժանվեց ներկաներին:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միասնական աղոթք հղեցին առ Աստված:
Հսկողությունը շատ խիստ էր, ինչի արդյունքում լրագրողները դժվարություն ունեցան մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Միջազգային տասնյակ լրագրողներ էին եկել Մայր Աթոռ: Նրանցից շատերի հետ կարողացանք շփվել: Մոտեցան մեզ, մի քանի հարց տվեցին՝ ասելով, որ Հայաստանն իրենց շատ է դուր եկել: Հարցը, որ հաճախ էինք լսում նրանցից, հետեւյալն էր՝ իսկ ո՞ր կողմում է Արարատը:
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՏԵ՛Ք ԱՅՆ, ԻՆՉ ԹԱՔՆՎԱԾ Է ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
Դեռ 90-ականների սկզբին ռոք երաժշտության սիրահարների թիվը Հայաստանում չէր գերազանցում մի քանի հարյուրը: Ոճն այնքան էլ խրախուսելի չէր Խորհրդային բովով անցած ժողովրդի համար: Չնայած սրան՝ իր առաջին քայլերն էր անում «Լավ էլի» խումբը: Նրա անդամներից շատերը, ցավոք, երկրից դուրս են գտնվում, ուստի զրուցեցինք հայ երգարվեստում իր գույնն ունեցող խմբի տաղանդավոր անդամներից միայն վոկալիստ, կիթառահար, շրթհարմոնահար Մհեր Մանուկյանի հետ :
-Ինչպե՞ս առաջացավ նմանատիպ խումբ ստեղծելու գաղափարը: Կպատմե՞ք
խմբի ստեղծման, նրա հետաքրքիր անվանման, անցած ճանապարհի մասին:
-1997-ին «Snack» խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, հետո՝ հարվածորդ Աշոտ Չոբանյանը: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է անվանումը. «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ, լսելով հայկական «լավ, էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքը Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նոր անվանման նաեւ այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:
-Խումբն ունի մրցանակներ: Կպատմե՞ք «Լավ էլի»-ի հաղթանակների մասին, և արդյոք խումբը մե՞ծ տեղ է տալիս մրցույթներին:
-Գործունեության ընթացքում մրցանակների և գնահատանքի ենք արժանացել:Մեր երգերից մեկն ընդգրկվեց «Ռադիոբուրգ»-ի հիթ-շքերթում, «Ռադիոհայ»-ի տարվա ամփոփիչ մրցույթում ստացանք «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակը: Բայց ամեն դեպքում՝ «Լավ էլի»-ն այդքան էլ մրցութային խումբ չէ: Նախընտրում ենք ուղղակի նվագել ու վայելել: Ճապոնացի երաժիշտներից մեկն ասում էր, որ արվեստն ու մրցույթն անհամատեղելի են. չի կարելի արտիստին ելույթից առաջ դնել նյարդային վիճակների մեջ:
- Մեկ խմբում հավաքվել են երաժիշտներ,որ ունեն տարբեր մտահղացումներ ու ճաշակ: Գրվում են երգեր, գործիքավորվում: Սովորաբար ի՞նչ տարաձայնություններ կարող են լինել խմբի ներսում:
-Երիտասարդ տարիքում խնդիրներ, քննադատություններ շատ էին լինում:Վեճերն ու քննարկումները շատ էին: Սա վկայում էր ծավալվող աշխատանքի արդյունավետության մասին: Հետագայում տարաձայնություններն ավելի քիչ եղան. խումբն արդեն հղկման փուլն անցել էր:
- Արդեն չորս ձայնասկավառակ: Ըստ «Լավ էլի»-ի՝ ո՞ր լսարանի ձայնադարանում կարելի է գտնել խմբի սկավառակները: Երգերի հետաքրքիր թեմաներն ունե՞ն հաղորդագրություն:
-Ավելի հեշտ կլինի ասել,թե ովքեր մեզ չեն լսում (ժպտում է):Խմբի սկավառակը չի հայտնվի մեկի ձայնադարանում, որ հեռու է ազգային երաժշտության գոնե որոշ տարրերից, չի զգում հարազատություն՝ սեփական երաժշտության նկատմամբ: Մեզ, կարծում եմ, լսում են բոլոր նրանք, ովքեր գնահատում են մաքուր հայերենը ռոք երաժշտության մեջ: Իսկ երգերը գրելիս հատուկ չենք մտածում՝ ինչ հաղորդագրություն պետք է դրանք կրեն: Սովորաբար սկզբում ծնվում է երաժշտությունը, հետո՝ բառերը:
-«Լավ էլի»-ն՝ վաղը... Ինչի՞ կարող է սպասել խմբի ունկնդիրը:
Հնարավո՞ր է՝մի օր հայտնի խմբերից մեկի օրինակով փոքրիկ «լավէլիիկներ» շարունակեն
իրենց հայրիկների գործը:
-Գոռի հետ քննարկումներից հետո եկել
ենք եզրակացության, որ մենք հիմա ունենք պատասխանատվություն՝ մարդկանց նկատմամբ,
որոնք համերգների ընթացքում մեզնից լավ են հիշում
երգի բառերը: Մենք պատասխանատու ենք նոր սերնդի այն ներկայացուցիչների
համար, որոնք ունեն մեր երաժշտության կարիքը: Իսկ ինչ վերաբերում է խմբի երիտասարդ
անդամներին, ասեմ, որ աղջիկս հասցրել է մեր խմբին միանալ իր թավջութակով:
-Ի՞նչ
է խորհուրդ տալիս լսել «Լավ էլի»-ն:
ԳԱՅԱՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
ՄԻ ՆԿԱՐՉԻ ԴԻՄԱՆԿԱՐ
Մերօրյա անվանի նկարիչ Սամվել Սևադայի դիմանկարը, բացառիկ
մտավորականի տեսակը ամբողջացնելու համար պետք է անդրադառնալ մի քանի իրողությունների,
որոնք կհետաքրքրեն երիտասարդներիս (և ոչ միայն) :
Սամվել Սևադան Միացյալ Նահանգներում ստեղծեց
նկարչական ստուդիա, սակայն հայրենիքի կարոտը նրան վերադարձրեց Հայաստան, որտեղ հիմնեց
իր արվեստանոց-ստուդիան, ինչպես ինքն է նշում, 5-ից 105 տարե-կան երեխաների համար:
Ամեն շաբաթ ճանապարհորդում է ֆոտոխցիկի
ըներակցությամբ, հավերժացնում հայրենի եզերքի դրախտներն ու դրախտային դժոխքները :
Գլխարկների մեծ սիրահար է: Հավաքածուն
այնքան է հայտնի, որ նույնիսկ տեղ է գտնում է սաների վրձնած նկարներում:
-Ե՞րբ է մարդն իրեն նկարիչ զգում:
-Երբ դու մենակ ես, չես մտածում նկարիչ
զգալու մասին. միայն նկարում ես: Առաջին անհատական ցուցահանդեսս բացվեց Երևանում` Ավանգարդ
թերթի խմբագրությունում (այն ժամանակի միակ երիտասարդական պարբերականն էր): Տասնինը
տարեկան էի` երկրորդ կուրսի ուսանող: Շատ բարդ էր. առաջին անգամ նկարներդ կախում ես,
և պետք է գան, նայեն: Ապա հեռուստահաղորդումներ թողարկեցին իմ մասին. համարում էին
խոստումնալից երիտասարդ նկարիչ: Արդեն ինձ նկարիչ էի զգում և պատասխանատվությամբ վերաբերվում
գործիս:
-
Հիշու՞մ եք Ձեր առաջին նկարը:
-Առաջին նկարս չեմ հիշում: Շատ փոքրուց
եմ նկարել: Քեռիս շինարար էր, հաճախ էի զարմացած նայում` ինչպես է նկարում: Նա ինձ
նկարել սովորեցրեց և ճանապարհ ցույց տվեց: Գյումրիում սկսեցի նկարչական դպրոց հաճախել:
Հիշում եմ նկարը, որը մրցանակի արժանացավ`<<Սասունցի Դավիթ>>:
-Ի՞նչ
եք զգում, երբ նայում եք ձեր վաղ շրջանի նկարներին: Երբևէ պատռելու և ամենը նորից սկսելու
ցանկություններ լինու՞մ են:
-Իհարկե: Եղել է `պատռել եմ, լավացրել
կամ գուցե փչացրել: Նկար կա, որ դողում ես վրան, որ չես ուզում՝ նույնիսկ ուրիշները
նայեն:
-Արվեստի
յուրաքանչյուր գործ ինչ-որ բան է տալիս հասարակությանը: Ի՞նչ են տալիս մարդկանց Ձեր նկարները: Որևէ բան փոխու՞մ
են նրանց մեջ:
-Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործություն,
նկարը նույնպես էներգետիկա ունի`դրական, բացասական, զրոյական: Հզոր են այն գործերը,
որոնք միշտ ազդեցություն են ունենում: Երբ գնում ես ցուցահանդես, անկախ քեզնից զգում ես՝ մի գործ կա այնտեղ, որն ազդում է, ստիպում ուշադրություն դարձնել, ուրեմն արդեն կայացած է:
-Սովետական
Հայաստանում ընդունված չէր նկար վաճառելը:
Լավագույն դեպքում դրանք նվիրում էին: Ինպիսի՞ն էր հետագա բացահայտումը նկարի հայտնի
ու անհայտ արժեքի կամ արվեստի վաճառքի վերաբերյալ:
-Առաջին անգամ Ամերիկայում բացահայտեցի, որ նկարը նաև արժեք ունի: Հայաստանում
արված նկարներս տարել էի հետս. հենց երրորդ օրն սկսեցին գնել: Շատ ոգևորվեցի: Առաջին
գումարովս ներկեր առա: Դրանից հետո լավ ու հին գործերս վաճառվեցին, ինչի համար ափսոսում
եմ: Ինքնանկարների շարք ունեի` գնում էր մի
կին, որի տարածքը վարձակալել էի: Ամեն ամիս գալիս ու վարձի փոխարեն մի նկար էր տանում:
Ընդհանուր հաշվով՝ ԱՄՆ-ում չորս հարյուր հիսուն նկար վաճառեցի:
-Հայ
նկարիչների գործերում կարևորում եք հայկականությու՞նը:
-Իհարկե: Կարևորելու խնդիր էլ չկա. դա
ինքնիրեն է ստացվում (իմ գործերում էլ): Եթե դու սիրում ես, նշանակում է՝ կարևորում
ես, և կապ չունի՝ բնություն, հայրենիք, երեխա, թե հարևանի աղջիկ:
-Հայ
և համաշխարհային դասականներից ու՞մ ազդեցութունն
եք կրում:
-Ուզես-չուզես՝ ազդվում ես ինչ-որ մեկին
շատ սիրելուց: Բոտիչելիի գործերն եմ շատ սիրել: Լեոնարդոյին մեծ եմ համարում. ամենամեծը՝
ոչ միայն որպես նկարիչ, այլեւ արվեստագետ, բանաստեղծ: Այո, նկարիչն էլ բանաստեղծ է, նա եւս բան է ստեղծում:
-Ինչի՞ց
կամ ումի՞ց եք ոգեշնչվել, երբ վրձնել եք ձեր ամենասիրելի նկարը:
-Ամեն անգամ փոխվում է ամենասիրելին:Մի
ժամանակ սիրո թեման առաջին պլանում էր ինձ համար: Դրանք բազմազան են, ներշնչանքները
բազմազան են, ներշնչանքի աղբյուրներն էլ են բազմազան:
-Սամվել
Սևադան և՛նկարիչ է, և՛ լուսանկարիչ, և՛ բանաստեղծ: Ինչպե՞ս եք Ձեր մեջ հաշտեցնում այդ երեքին: Ի՞նչ սկզբունքներով
եք բաժանում ձեր զգացմունքները:
-Սիրում եմ արտիստիկ վիճակը, և ինձ մոտ
դա բարձր եմ գնահատում: Արվեստի աշխարհում եմ միշտ`ապրելիս, խոսելիս, քայլելիս, գրելիս:
Մի բան եմ տեսնում, որ ուրիշները չեն տեսնում՝ անմիջապես գնում ու նկարում եմ: Այդ
նույն վիճակն էլ բառերի եմ վերածում:
-
Վերջում կպատմե՞ք պատկերը բառի վերածելու գործընթացի մասին: Ի՞նչ է բառը:
-Բառն էլ պատկեր է, բառն էլ գույն ունի, բառը շատ ուժեղ: Վրձինը. կարմիրն ու դեղինը դնում ես իրար կողքի, և մարդն ազդվում է այդ գույների հարաբերությունից: Եթե բառը ճիշտ տեղում ես դնում, ազդում է մարդու վրա, որովհետև արվեստը հզոր բան է: