ԳՏԵ՛Ք ԱՅՆ, ԻՆՉ ԹԱՔՆՎԱԾ Է ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
Դեռ 90-ականների սկզբին ռոք երաժշտության սիրահարների թիվը Հայաստանում չէր գերազանցում մի քանի հարյուրը: Ոճն այնքան էլ խրախուսելի չէր Խորհրդային բովով անցած ժողովրդի համար: Չնայած սրան՝ իր առաջին քայլերն էր անում «Լավ էլի» խումբը: Նրա անդամներից շատերը, ցավոք, երկրից դուրս են գտնվում, ուստի զրուցեցինք հայ երգարվեստում իր գույնն ունեցող խմբի տաղանդավոր անդամներից միայն վոկալիստ, կիթառահար, շրթհարմոնահար Մհեր Մանուկյանի հետ :
-Ինչպե՞ս առաջացավ նմանատիպ խումբ ստեղծելու գաղափարը: Կպատմե՞ք
խմբի ստեղծման, նրա հետաքրքիր անվանման, անցած ճանապարհի մասին:
-1997-ին «Snack» խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, հետո՝ հարվածորդ Աշոտ Չոբանյանը: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է անվանումը. «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ, լսելով հայկական «լավ, էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքը Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նոր անվանման նաեւ այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:
-Խումբն ունի մրցանակներ: Կպատմե՞ք «Լավ էլի»-ի հաղթանակների մասին, և արդյոք խումբը մե՞ծ տեղ է տալիս մրցույթներին:
-Գործունեության ընթացքում մրցանակների և գնահատանքի ենք արժանացել:Մեր երգերից մեկն ընդգրկվեց «Ռադիոբուրգ»-ի հիթ-շքերթում, «Ռադիոհայ»-ի տարվա ամփոփիչ մրցույթում ստացանք «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակը: Բայց ամեն դեպքում՝ «Լավ էլի»-ն այդքան էլ մրցութային խումբ չէ: Նախընտրում ենք ուղղակի նվագել ու վայելել: Ճապոնացի երաժիշտներից մեկն ասում էր, որ արվեստն ու մրցույթն անհամատեղելի են. չի կարելի արտիստին ելույթից առաջ դնել նյարդային վիճակների մեջ:
- Մեկ խմբում հավաքվել են երաժիշտներ,որ ունեն տարբեր մտահղացումներ ու ճաշակ: Գրվում են երգեր, գործիքավորվում: Սովորաբար ի՞նչ տարաձայնություններ կարող են լինել խմբի ներսում:
-Երիտասարդ տարիքում խնդիրներ, քննադատություններ շատ էին լինում:Վեճերն ու քննարկումները շատ էին: Սա վկայում էր ծավալվող աշխատանքի արդյունավետության մասին: Հետագայում տարաձայնություններն ավելի քիչ եղան. խումբն արդեն հղկման փուլն անցել էր:
- Արդեն չորս ձայնասկավառակ: Ըստ «Լավ էլի»-ի՝ ո՞ր լսարանի ձայնադարանում կարելի է գտնել խմբի սկավառակները: Երգերի հետաքրքիր թեմաներն ունե՞ն հաղորդագրություն:
-Ավելի հեշտ կլինի ասել,թե ովքեր մեզ չեն լսում (ժպտում է):Խմբի սկավառակը չի հայտնվի մեկի ձայնադարանում, որ հեռու է ազգային երաժշտության գոնե որոշ տարրերից, չի զգում հարազատություն՝ սեփական երաժշտության նկատմամբ: Մեզ, կարծում եմ, լսում են բոլոր նրանք, ովքեր գնահատում են մաքուր հայերենը ռոք երաժշտության մեջ: Իսկ երգերը գրելիս հատուկ չենք մտածում՝ ինչ հաղորդագրություն պետք է դրանք կրեն: Սովորաբար սկզբում ծնվում է երաժշտությունը, հետո՝ բառերը:
-«Լավ էլի»-ն՝ վաղը... Ինչի՞ կարող է սպասել խմբի ունկնդիրը:
Հնարավո՞ր է՝մի օր հայտնի խմբերից մեկի օրինակով փոքրիկ «լավէլիիկներ» շարունակեն
իրենց հայրիկների գործը:
-Գոռի հետ քննարկումներից հետո եկել
ենք եզրակացության, որ մենք հիմա ունենք պատասխանատվություն՝ մարդկանց նկատմամբ,
որոնք համերգների ընթացքում մեզնից լավ են հիշում
երգի բառերը: Մենք պատասխանատու ենք նոր սերնդի այն ներկայացուցիչների
համար, որոնք ունեն մեր երաժշտության կարիքը: Իսկ ինչ վերաբերում է խմբի երիտասարդ
անդամներին, ասեմ, որ աղջիկս հասցրել է մեր խմբին միանալ իր թավջութակով:
-Ի՞նչ
է խորհուրդ տալիս լսել «Լավ էլի»-ն:
ԳԱՅԱՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս