«ԱՆԻՎ»-Ի ՄԱՍԻՆ
«Անիվ» ամսագիրը հիմնադրվել է 2014 թվականին՝ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Իր ձեւաչափի մեջ, որպես համալսարանական նախագիծ, եզակին ու առաջինն է: Այն արծարծում է գրական-գեղարվեստական, հասարակական տարաբնույթ հարցեր: Կարճ ժամանակամիջոցում հասցրել է հայտնվել շատերի ուշադրության կենտրոնում՝ հավատարիմ մնալով աշխատանքները ԽՆԱՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ եւ ԽԵԼԱՑԻ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ սկզբունքին: «Անիվ»-ականները նախաձեռնում, կազմակերպում ու անցկացնում են տարաբնույթ համալսարանական միջոցառումներ՝ սկսած ազգային տոներին ամսագրի անդրադարձներից, մինչեւ գրքերի քննարկումը: «Անիվ»-ի նպատակն է՝ լինել որակի ու պրոֆեսիոնալիզմի երաշխավոր:
«ԱՆԻՎ». ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ