Перейти к основному содержимому
    ԳՐԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԱՄՍԱԳԻՐ
  • ՄՈՒՏՔ
  • ԱՄՍԱԳԻՐ
  • ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ
  • ԳՐԱԿԱՆ
  • ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
  • ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ

ՖԱՅՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱԹԻՌ

28. марта. 2015, Нет комментариев

                      Փողոցում ձեր կողքով օրական քանի՞ մեքենա է անցնում: Չեմ կարծում, թե երբեւէ տալիս են մտածելու տեղիք: Այլ հարց է վերջին մակնիշով հիանալն ու գնային սանդղակը կռահելը: Հայաստանում կամաց-կամաց մարում է հետաքրքրությունը՝ ղեկին կի՞ն է, թե՞ տղամարդ: Սովորական է դարձել կնոջ ձեռքերում տեսնել ղեկը… Անիվանման ղեկը: 

             Իսկ ո՞վ է ուշադրություն դարձնում մեքենայի անիվներին. ոչ ոք: Դրանք եւս այնքա՜ն սովորական են: 21-րդ դարի քաղաքացին չի էլ մտածի, որ այդ պարզ պարագան ստեղծելու համար գյուտարարական աշխատանք է տարվել:

                Եթե  մ.թ.ա.  3500  թվականին՝  բրոնզի  դարում,  չստեղծվեր  անիվը,  չէր  լինի  ճանապարհորդություն, մի տեղից մյուսը շարժվելն անհնար կթվար:

        Գյումրվա ֆայտոն… Ի՞նչն է նրանում այդքան հրապուրիչ ու խորհրդավոր. ազնվական ձիե՞րը, թե՞ այն խցիկը, որ ճոճվում է չորս անիվների վրա:

            Կյանքում իշխում է ընթացքը: Ընթացքն ինքը շարժումն է, շարժումն առանց անիվի՝ խիստ սահմանափակ: Արծաթե թռչունն էլ մինչեւ ամպերի մեջ  մխրճվելը մի ամբողջ ճանապարհ է անցնում իր անիվներով:

                Աշխարհը ճոճվում է անիվների վրա՝ Գյումրվա ֆայտոնից մինչեւ հեռագնաց ինքնաթիռ…

    ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Գլխավոր խմբագիր

Свежие статьи

  • ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ՝ ՖԼԵՇՄՈԲԻ ՈԳԻ
    9. мая. 2015
  • «ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ
    7. мая. 2015
  • ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
    2. мая. 2015
  • ԾՈՎԱԿԻ ԱՉՔԵՐԸ
    1. мая. 2015
  • ԱԶԴԱՆՇԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՈՒԹԵՐՈՎ
    30. апреля. 2015
  • ԱՊՐԻԼԻ 24, ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
    24. апреля. 2015
  • ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆԸ ՆԵՐԿԱ
    23. апреля. 2015

Բարեւ, մենք...

       «Անիվ» գրական-հասարակական ամսագիրն  ենք ներկայացնում: Այս տիրույթում կկարդաք բազում հոդված-ներ, ռեպորտաժներ, թղթակցություններ, էսսեներ եւ այլն: Ամենակարեւորը՝ մենք գիտենք ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՐ-ՎԵՍՏԸ եւ կշարունակենք ներկայացնել ԽՆԱՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ, ԽԵԼԱ-ՑԻ ՄԱՏՈՒՑՎԱԾ աշխատանք բոլոր նրանց, ովքեր գնահատում են գրագետն ու պրոֆեսիոնալը:

            Շնորհակալ ենք «Անիվ»-ի ընթաց-քին միանալու համար:

Сайт создан с Mozello - самым удобным онлайн конструктором сайтов.

Создайте свой веб-сайт или интернет-магазин с Mozello.

Быстро, просто, без программирования.

Сообщить о нарушении Подробнее